2266 դիտում
15:16 15-02-2022
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության համար արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների նոր փուլում արմատապես փոխվում է մաքսային ծառայության ընդունվելու ընթացակարգը։ Ներդրվում է կադրերի ընդունելության ավելի ճկուն և արդյունավետ համակարգ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որի ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Պարտադիր պահանջ կլինի օտար լեզուների և համակարգչի իմացությունը:
Դասընթացի ընդունելության դիմում–հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է: Փետրվարի 15-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում, ինչը վկայում է դասընթացին դիմելիության բարձր մակարդակի մասին: Ընդունելության փաստաթղթերի մանրամասն ոսումնասիրությանը կհաջորդի ընտրված դիմորդների թեստավորման փուլը, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության հարցաթերթիկ լրացնելուց հետո միայն: Հարցազրույցի փուլը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Ամենավերջում նրանք կհանձնեն ավարտական քննություն:
Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2204 դիտում
16:42 25-02-2022
Մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության օտար լեզուների թեստավորման փուլը. ՏԵՍԱՆԱՅՈՒԹ
Այս բաժնից
562 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5587 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի