211652_close_icon
views-count118436 դիտում article-date 14:07 01-08-2022

Վանաձորում պարեկներն իրականացրել են «քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան, Վանաձորում հայտնի «Խիմզավդսկի» մականվամբ «Վալոդիկի» համար արշալույսը խաղաղ չէր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 31-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները Վանաձորում իրականացրել են «Քիմմաքրում օրինախախտների նկատմամբ» օպերացիան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Լոռու գումարտակի Վանաձորի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկների կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 38-ամյա Վլադիմիր Գալոյանի կողմից վարած Nissan Patrol մակնիշի 95 VQ 999 համարանիշի ավտոմեքենան։ 

Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ Վ․ Գալոյանը 2 ամիս առաջ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ երեկ, լինելով զրկված, Վանաձոր քաղաքում Տիգրան Մեծի փողոցում ավտոմեքենա վարելու համար կանգնեցվել է պարեկների կողմից և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք։ 

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վանաձորում հայտնի է «Կիրովականսկի Վալոդիկ» կամ «Խիմզավոդսկի Վաոլդիկ» մականվամբ։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, հնարավոր է՝ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական վարույթ կնախաձեռնվի։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր