211652_close_icon
views-count46583 դիտում article-date 12:07 01-08-2022

Լոռու մարզում գողացել են «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ աշխատակցի ավտոտնակում եղած չհրկիզվող պահարանը․ այնտեղ եղել է խոշոր չափի ԱՄՆ դոլար և դրամ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Լուռու մարզի բնակիչ 66-ամյա Վարդան Մ․-ն և հայտնել, որ իրենց տանից իրեն պատկանող չհրկիզվող պահարանը գողացել են։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի պետն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի հերթապահ քննիչը։ 

Վարդան Մ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է որ հուլիսի 30-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք  դռան կախովի փականը բացելու միջոցով մուտք են գործել իր տան բակում գտնվող ավտոտնակ և այնտեղից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը։

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Մ․-ն հայտնել է նաև, որ սեյֆում եղել են իրեն պատկանող 14 հազար ԱՄՆ դոլար և 6 միլիոն դրամ։

Ֆոտոլրագողի տեղեկություններով՝ Վարդան Մ․-ն աշխատում է «Արմենիան Վոլնատ» ՍՊԸ-ում որպես ավագ մասնագետ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր