1818 դիտում
23:42 12-01-2021
Մեծ Բրիտանիան արգելքներ է սահմանում Չինաստանի հետ բիզնես վարելու համար
[url=https://www.tert.am/am/news/2021/01/12/britain/3493362]Tert.am[/url]-ը գրում է․ Մեծ Բրիտանիան արգելքներ կսահմանի Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի հետ բիզնեսի վարման համար՝ Չինաստանի իշխանություններին վերագրվող՝ ույղուրների իրավունքների խախտման պատճառով: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:
«Մենք ցանկանում ենք կառուցողական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ և անդադար աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հասնենք դրան, սակայն այսօր մենք պատրաստ չենք զոհաբերել մեր արժեքները կամ մեր երկրի անվտանգությունը: Մենք շարունակում ենք ասել այն, ինչ ճիշտ ենք համարում և ամրապնդել մեր խոսքը գործով»,- ասել է բրիտանացի նախարարը:
Բրիտանական կառավարության առաջարկած միջոցները պետք է երաշխավորեն, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի ընկերությունները, որոնք, ըստ բրիտանական կողմի, պարտադրողաբար օգտագործում են ույղուրների աշխատուժը, չկարողանան բիզնես վարել Միացյալ Թագավորության հետ:
Նմանատիպ նյութեր
599 դիտում
13:53 05-07-2022
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Բելառուսի դեմ
2173 դիտում
14:46 03-06-2017
Ծխախոտի գինը բարձրացնելը, արգելքներ դնելը չի նպաստի, որ մարդիկ թողնեն ծխելը. հոգեբան
Այս բաժնից
853 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
334 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
7258 դիտում
16:01 23-12-2024
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է