211652_close_icon
views-count3228 դիտում article-date 13:02 14-07-2022

Չեմպիոնների լիգա. «Սլովանը» ֆանտաստիկ վերջաբանով հաղթել է Վրաստանի չեմպիոնին. Տիգրան Բարսեղյանը՝ գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Կլուժ» - «Փյունիկ» խաղից ոչ պակաս դրամատիկ է ստացվել նաև Վրաստանում կայացած մրցավեճը, որտեղ Բաթումիի «Դինամոն» ընդունել էր Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»:
 
Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0: Պատասխան խաղի հիմնական ժամանակահատվածում գոլեր նույնպես չեն գրանցվել: Ամենահետաքրքիրը սկսվել է լրացուցիչ ժամանակում:
 
103-րդ րոպեն վրացիները բացել են խաղի հաշիվը: 115-րդ րոպեին «Սլովանի» կազմում պատասխան գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
 
Իսկ արդեն լրացուցիչ ժամանակի ավելացված 3-րդ րոպեին տեղի է ունեցել այս մրցավեճի հանգուցալուծումը. «Սլովանի» և Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Վայսը անկյունայինից ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել և հաղթանակ բերել իր թիմին՝ 2:1:
 
Հաջորդ փուլում «Սլովանի» մրցակիցը Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշն» է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր