1541 դիտում
13:06 30-07-2022
Խոսրովի արգելոցում անտառային հրդեհների մարմանն առնչվող ուսումնավարժություն կազմակերպվեց
Խոսրովի արգելոցում կազմակերպվեց «Անտառային տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությունը։ Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի գործնական հմտությունները հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ուժերի ներդաշնակ աշխատանքը: Տեղեկացնում է FPWC հիմնադրամը։
Ուսումնավարժությանը մասնակցեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Խոսրովի անտառ պետական արգելոցը, ինչպես նաև Վեդի խոշորացված համայնքի և Ուրցաձոր համայնքի կամավորները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Անտառային ծառայության փորձագետները, ովքեր այս օրերին ակտիվ աշխատանքներ են իրականացնում Հայաստանում։
Ըստ սցենարի՝ Հիմնադրամի աշխատակիցները նկարահանող տեսախցիկի միջոցով նկատում են, որ «Խոսրովի անտառ պետական արգելոցի» Խաչաձոր տեղամասի Աղսու պահաբաժնում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ ահազանգը փոխանցում է ԱԻՆ 911 և Արգելոցի աշխատակիցներին, և սկսվում է վարժանքը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդգծեց՝ վարժանքի նպատակն էր իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։
«Այս վարժանքը կրում էր նախապատրաստական բնույթ։ Եվ առաջին անգամ ուղղաթիռ էր կիրառվում, և մենք հասկացանք, որ այն բավականին արդյունավետ էր։ Մենք էլ ավելի բարելավում ենք մեր տեխնիկական միջոցները, տեղի է ունենալու թարմացում»,- նշեց նա։
«Սա շատ կարևոր միջոցառում է, որը պարբերաբար պետք է կրկնվի։ Մենք պետք է պարբերաբար կարողությունների զարգացում իրականացնենք, որպեսզի հնարավոր դեպքերի դեպքում կարողանանք դիմակայել անտառային հրդեհներին։ Կլիմայի փոփոխության արդյունքում մենք տարեցտարի նկատում ենք, որ նման դեպքերը անխուսափելի են։ 2017 թվականից հետո անհամեմատ տեսանելի է մասնագիտական գործիքակազմի ավելացումը, և եթե մեր միջազգային գործընկերների օժանդակությամբ կարողանանք համալրել մեր տեխնիկական բազաները, ապա ի զորու կլինենք դժվար պահերին դիմակայել նման իրավիճակների»,- նշեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Մասնակիցները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները և վարժանքի կարևորությունը։

Նմանատիպ նյութեր
3099 դիտում
19:16 11-12-2017
Շարունակվում է Խոսրովի և Արտավանի անտառային հրդեհների հետևանքների վերացման գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1332 դիտում
09:11 26-09-2014
Բազմաթիվ խախտումներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. Ժողովուրդ
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»