ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին
Նոյեմբերի 13-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հարցի քննարկումը տեղի կունենա հանձնաժողովի նիստում, որի օրակարգում մեկ հարց է։ Որոշման նախագիծը հանձնաժողովն արդեն իսկ հրապարակել է իր կայքում։
«Ընդունել ի գիտություն, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածը շարունակվում է մինչև նույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործընթացների ավարտը, հաշվի առնելով, որ լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշմամբ հանձնաժողովը չի նշանակում այլ կառավարիչ»,– ասված է որոշման նախագծի մեջ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր կառավարչի լիազորությունները կասեցնելու մասին միջնորդությանը, ապա հանձնաժողովը նշել է` օրենքով նման իրավասություն իրեն վերապահված չլինելու պայմաններում այն բավարարվել չի կարող:
Որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 ամսվա ընթացքում այն կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ որոշումը ստանալու պահից 15–օրյա ժամկետում` ՀՀ վարչական դատարան, սակայն դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը: