Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր, հանդիպել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել է Սիսիան համայնքի Մուցք, Բալաք, Շաղատ և Անգեղակոթ բնակավայրեր։
Մարզպետարանից հայտնում են, որ մարզպետը շրջել է գյուղերում, հանդիպել վարչական ղեկավարներին, նրանց ու բնակիչների հետ զրուցել առկա խնդիրների մասին։
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաև գյուղերի՝ առողջության առաջնային պահպանման կետերում, դպրոցներում, որոնցում տպավորիչ էր հատկապես Շաղատի դպրոցում «Յունիբանկի» հիմնած համակարգչային դասարանը։