10573 դիտում
21:19 27-11-2017
Շիրակի մարզպետն այցելել է մարզի Սարապատ համայնքի հեռավոր բնակավայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզպետն այցելել է մարզի Սարապատ համայնքի հեռավոր բնակավայրեր` Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Բաշգյուղ, Փոքր Սարիար, Կաքավասար։
Մեկ տարի առաջ 15 համայնքների միավորման արդյունքում ձևավորված Սարապատ համայնքը 3714 բնակիչ ունի, բնակչության թվաքանակով ամենամեծ բնակավայրը Ցողամարգն է ` 590 բնակչով, ամենափոքրը` Լեռնագյուղը, որտեղ երեք ընտանիք է ապրում: Սկզբում Թորոսգյուղում, այնուհետև Լեռնագյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց նրանց մտահոգող խնդիրներով: Համայնքաբնակները նշեցին, որ ճանապարհների փակվելու խնդիր վերջին տարիներին չեն ունեցել, տեխնիկա ունեն, բաշխման հարցն էլ կարգավորել են:
Այս բնակավայրերում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Մարզպետի ճշգրտող հարցին, թե կաթի մթերման հետ կապված խնդիրներ լինում են, բնակիչները պատասխանեցին, որ նման խնդիրներ չկան, այժմ էլ կաթի մթերման գինը բարձրացել է , տատանվում է 160-190 դրամի շրջանակներում:
Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետը նշեց, որ մարզի համայնքներ այցելությունները շարունակվում են, որոնց հիմնական նպատակը անմիջական շփումներն են. «Այսօր մենք կլինենք Սարապատ համայնքի արևելյան մասի բնակավայրերում: Մարզի այս հատվածում ավանդաբար անասնապահությամբ են զբաղվել, հիմա էլ մեր խնդիրը գյուղատնտեսության այս ճյուղի զարգացումն է, ուզում ենք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որ թե խոշոր ֆերմերային տնտեսությունները, թե անհատները ընդլայնեն իրենց տնտեսությունները: Առաջիկայում մենք կխոսենք մի քանի ծրագրերի մասին, մեկն` Աշոցքում, մյուսը` Սարապատում, ծրագրեր կան նաև ոչխարաբուծության ու այծաբուծության հետ կապված, չեմ ուզում առաջ անցնել որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի առավել գործնական քայլերի մասին խոսել»:
Արթուր Խաչատրյանն այցելեց նաև Բաշգյուղի, Կաքավասարի բուժկետեր, ծանոթացավ տիրող վիճակին, պայմաններին: Մարզպետը եղավ նաև Կաքավասարի դպրոցում, որն ունի 43 աշակերտ: Դպրոց այցելում են հարակից Բաշգյուղ, Փոքր Սարիար բնակավայրերի դպրոցականները, նրանց տեղափոխման համար տրամադրված հատուկ ավտոբուսով: Մարզպետը շրջեց դպրոցում, դպրոցին կից նախակրթարանում: Նշենք, որ դպրոցը կենտրոնացված ջեռուցման համակարգի անցկացման ու սպրոտդահլիճի վերանորոգման խնդիր ունի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
3569 դիտում
22:54 11-07-2018
Շիրակի մարզպետն այցելել է Ամասիա խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1923 դիտում
21:11 28-07-2022
Սյունիքի մարզպետն այցելել է Սիսիան համայնքի բնակավայրեր, հանդիպել վարչական ղեկավարների ու բնակիչների հետ
1264 դիտում
23:31 13-05-2023
Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրեր
Այս բաժնից
730 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
706 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
820 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ