211652_close_icon
views-count919 դիտում article-date 23:31 13-05-2023

Սյունիքի մարզպետն այցելել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից հայտնում են, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր եղել է Տեղ համայնքի Քարաշեն և Կոռնիձոր բնակավայրերում։

Երկու տեղում էլ մարզպետը հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, այցելել գյուղերի դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկետեր, Քարաշենում՝ ծանոթացել նաև իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, գրադարանին։

Վաղը Ռոբերտ Ղուկասյանը կլինի Տեղ գյուղում։

Նմանատիպ նյութեր