211652_close_icon
views-count1385 դիտում article-date 09:49 28-07-2022

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում. նա խաբել է. մաս 57․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի հոկտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2-3 ամսում հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, մինչդեռ դրանից երեք ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ ընտրությունները պետք է կայանան կամ մայիսի վերջին, կամ հունիսին:

Ավելին, նույն Փաշինյանը նշում էր, որ մինչեւ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք, եւ փոփոխություններ կատարվեն «Կուսակցությունների մասին» օրենքում, եւ այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պայմաններում: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, սակայն, տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից, եւ քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ: Ընտրությունները տեղի ունեցան հին Ընտրական օրենսգրքով եւ այն նույն ռեյտինգային ընտրակարգով, որին Փաշինյանի իշխանությունը դեմ էր:

Ստացվում է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իր հակասական հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, ու նրա այդ վարքագիծը ժամանակի քննությանը չի դիմանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր