slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
211652_close_icon

Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»

views-count5849 դիտում article-date 10:22 12-08-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2016-ի հուլիսի 6-ին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հյուընկալվելով լրատվամիջոցներից մեկին, խոսում էր իրենց՝ նոր-նոր հիմնադրած կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» գաղափարախոսության ու կուսակցականների արժեհամակարգի մասին: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է անի անհնարինը պատմության 1000-ամյա ցիկլից դուրս գալու համար, իսկ ՀՀ-ի ու Արցախի տարածքը կենսական տարածք է:

«Մեր խնդիրը հետեւյալն է. ո՞րն է մեր պատմության ցիկլը։ Գալիս է ժամանակ, որ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ ունենում ենք պետականություն, բայց հետո, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է, պարզվում է՝ հնարավորություն չունեինք պետականություն ունենալու։ Է՜, բայց ես համաձայն չեմ դրա հետ,- հարցազրույցի ժամանակ ասում է նա ու ընդգծում։- Հայ ժողովուրդը երկրից հեռացումը, կներեք, փախուստը պետք է դադարեցնի, ու մեր քաղաքական գործունեությունը դա կանխելու դեմ է ուղղված լինելու։ Այսօր հող հանձնելու մասին մենք չենք մտածում։ Այսօրվա քաղաքական էլիտան մեզ տանում է պետականության կորստի ճանապարհով»:

Նիկոլ Փաշինյանն այդ հարցազրույցի ժամանակ խոսում է նաեւ քառօրյա պատերազմի հանգամանքների, թերացումների, ոչ ճիշտ կառավարման ու պատերազմի հետ կապված այլ թեմաների մասին՝ ամենասուր ձեւով քննադատելով այն բացերը, որ գուցե իսկապես եղել են այդ օրերին:

Մեր օրերի իրականությունը, սակայն, այն է, որ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ-ն ոչ միայն դուրս չի եկել Փաշինյանի ասած «պատմության 1000-ամյա ցիկից», այլ նոր ցիկլի մեջ է ընկել, որտեղ հակառակորդը պարբերաբար խախտում է պետական սահմանն ու տնավորվում մեր հողերում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ցավոք, ոչ միայն հողեր են հանձնվել, այլ նաեւ խախտվել է Արցախի Հանրապետության ամբողջականությունը, ավելին՝ ՀՀ-ի տարածքի, օրինակ՝ Երեւան-Կապան ավտոճանապարհի մի հատվածը՝ 21 կմ, Ադրբեջանին է անցել։

Փաշինյանի՝ հող չհանձնելու, «պատմական 100-ամյա ցիկլի» դեմ պայքարելու ու հայրենասիրության մասին խոհափիլիսոփայական հայտարարությունները սուտ են եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր