3261 դիտում
10:00 24-06-2022
Փաշինյանի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ․ Փաշինյանը խաբել է. մաս 36. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի (հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում, եւ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում), քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»,- այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը 2019 թվականին պարծենում էր, թե քաղաքացիներին ճանապարհ զիջելը իր ձեռքբերումն է:
Ավելին՝ հպարտանում էր, թե ճանապարհային ոստիկանությունն անգամ վարչապետի ընտանիքի անդամներին է տուգանում: 2020-ի հունվարի 25-ին ՀՀ վարչապետը հայտարարեց. «Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»:
Այս խոսքերից 2-3 տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ոչ միայն լուսացույցի տակ չի կանգնում, այլեւ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները՝ հետիոտներին չի զիջում ու նրանց մահվան պատճառ է դառնում: Ապացույցը այս տարվա ապրիլի 26-ին Երեւանի Լեո-Պարոնյան խաչմերուկում երիտասարդ հղի կնոջը՝ Սոնա Մարտիրոսյանին վրաերթի ենթարկելու փաստն էր:
Ի՞նչ է ստացվում. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո հեծանիվով, մետրոյով կամ հասարակական տրանսպորտով երթեւեկող իշխանավորներին սպասարկող կորտեժներն այսօր ոչնչի, անգամ մարդկային կյանքի առջեւ կանգ չեն առնում, իսկ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը՝ իրեն սպասարկող ավտոշարասյան՝ լուսացույցի տակ կանգնելու ու քաղաքացիներին զիջելու մասին, հերթական սուտն էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
31295 դիտում
17:53 27-05-2018
Նիկոլ Փաշինյան. Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ
2998 դիտում
10:41 29-07-2022
Փաշինյանը մոռացավ վարկերի տակ կքած քաղաքացիներին. նա խաբել է. մաս 58․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
532 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
745 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»