Հուլիսի 28-ին կկայանա Արարատ Միրզոյանի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Հուլիսի 26-28-ը աշխատանքային այցով Երևանում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը:
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի հանդիպումը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: