211652_close_icon
views-count9388 դիտում article-date 19:25 10-01-2016

Այսօր լրացավ հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի 61-ամյակը. տեսանյութ

Այսօր լրացավ լեգենդար հայ ֆուտբոլիստ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի 61-ամյակը: Խորեն Հովհաննիսյանը համարվում է բոլոր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստներից մեկը: Բավական է նշել, որ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդյունքում նա ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։ Խորեն Հովհաննիսյանը երկար տարիներ եղել է Երևանի «Արարատի» անվիճելի առաջատարը: ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում՝ 1975-85թթ. «Արարատի» անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ և հանդիսանում է Ֆեդոտովի անվան ռմբարկուների ակումբի անդամ: Հանդես է եկել նաև ԽՍՀՄ հավաքականում. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976): ԽՍՀՄ գլխավոր հավաքականի կազմում 37 խաղ է անցկացրել և խփել 8 գնդակ: Հայաստանի ֆուտբոլիստներից միակն է, որը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին (1982) և խփել 1 գոլ: Ընդ որում, գոլը, որը նա խփեց Բելգիայի հավաքականի դարպասը, ճանաչվեց 1982թ. ԽՍՀՄ լավագույն գոլը և արժանացավ մրցանակի: Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: [url=https://shamshyan.com/hy/]Shamshyan.com-ը[/url] շնորհավորում է մեծանուն ֆուտբոլիստին և մաղթում նոր հաջողություններ հայկական ֆուտբոլում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր