211652_close_icon
views-count1714 դիտում article-date 19:08 11-04-2015

Երևանում անցկացվեց սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական ստուգատեսը

Սամբո մարզաձևի զարգացման և հանրահռչակման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2015թ. ապրիլի 11-ին Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար» , որը կազմակերպվում էր առաջին անգամ: Տղաների 9 և աղջիկների 6 քաշային կարգերում մրցագորգի վրա ուժերը չափեցին Երևանի և Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի ավելի քան 120 պատանի մարզիկ-մարզուհիներ: Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով, հաղթողները՝ նաև գավաթով: Կազմակերպիչները մտադիր են մրցաշարը դարձնել ավանդական: Հուշամրցաշարը սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական ստուգատեսն էր: Հիշեցնենք, որ 2015թ. սամբոյի երիտասարդական ու պատանեկան առաջնություններն անցկացվելու են ապրիլի 16-ից 20-ը Սերբիայի Նովիսադ քաղաքում:

Նմանատիպ նյութեր