Ուկրաինան պետք է հետևի իր պարտավորություններին դեպի Եվրոպա գազի տարանցման հարցում
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ` Եվրահանձնաժողովի էներգետիկայի գծով փոխնախագահ Գյունտեր Էթթինգերը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հետևի իր պարտավորություններին դեպի Եվրոպա գազի տարանցման հարցում:
Նրա խոսքով` Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս Ուկրաինային առաջարկելու է կազմել գրաֆիկ՝ «Գազպրոմի» հանդեպ ունեցած գազային պարտքը մարելու համար;
Էթթինգերը նաև նշել է, որ «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցերը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկկողմ բանակցությունների ընթացքում չեն քննարկվել