211652_close_icon
views-count1331 դիտում article-date 09:52 25-07-2022

Լեհաստանում 5 միլիոն դոլար են հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով

Լեհաստանը մեկ ամսից էլ քիչ ժամանակում գրեթե 5 միլիոն դոլար է հավաքել Ուկրաինայի համար «Բայրաքթար» գնելու նպատակով։ Դրամահավաքին մասնակցել է ավելի քան 200 հազար մարդ։

Ակցիայի նախաձեռնող լրագրող Սլավոմիր Սերակովսկին Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դրամահավաքի վերջում այնքան մարդ է ցանկացել միանալ ակցիային, որ քրաուդֆանդինգաի հարթակի սերվերները երեք անգամ «կախվել են»։ Նրա խոսքով, «Բայրաքթարի» գնումից հետո միջոցների մնացորդը կփոխանցվի Ուկրաինայի Զինված ուժերի հաշվեհամարին։

Դրամահավաքը սկսվել է այն բանից հետո, երբ Լիտվայում նույն նպատակով 6 միլիոն եվրո են հավաքել։ 

Նմանատիպ նյութեր