211652_close_icon

Ամերիկացի դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում և աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ. Զախարովա

views-count3333 դիտում article-date 14:54 24-07-2022

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ Կահիրեում է, իսկ վաղը բանակցություններ կվարի Եգիպտոսի ղեկավարության հետ։

Այս բարեկամ երկիր այցով Ռուսաստանի արտգործնախարարը սկսում է իր շրջագայությունը աֆրիկյան երկրներ։ Մինչդեռ ամերիկացի դիվանագետները տարբեր երկրներում տնետուն են վազում եւ աղաչում չլուսանկարվել Լավրովի հետ, որպեսզի այդ լուսանկարները Ռուսաստանի կողմից չօգտագործվեն որպես մեկուսացման բացակայության վկայություն։

Ամերիկացի «գործընկերները» չեն էլ պատկերացնում, որ այդ նպատակների համար մենք օգտագործում ենք ոչ թե լուսանկարներ, այլ իրենց՝ իրենց հիմարությունը, հոռետեսությունը եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչների իրականության զգացողության իսպառ բացակայությունը»»։

Նմանատիպ նյութեր