Ճապոնիան նոր շարժիչով հրթիռ է գործարկել
The Japan Times-ը, հղում անելով Ճապոնիայի տիեզերական հետզոտությունների գործակալությանը, հայտնել է սեփական մշակման նոր շարժիչով փոքր հեռահարության հրթիռի գործարկման մասին։
S-520 հրթիռը փորձարկվել է հաջողությամբ։ Փորձարկումը իրականացվել է Կագոսիմա պրեֆեկտուրայի Ուտինոուրա տիեզերական կենտրոնից, հուլիսի 24-ին, տեղի ժամանակով ժամը 05։00-ին։
Հրթիռի երկարությունը շուրջ 9 մետր է, տրամագիծը՝ մոտ 52 սմ, իսկ քաշը՝ մոտ 2.6 տոննա։
Այն նախատեսված է գերձայնային ռեակտիվ շարժիչով հրթիռի մշակման նպատակով տեղեկատվություն հավաքելու համար։ Փորձարկման ժամանակ հրթիռը բարձրացել է 160 կմ, ինչից հետո քթային մասն առանձնացել է։