211652_close_icon
views-count2518 դիտում article-date 10:16 03-02-2016

Ճապոնիան նախազգուշացնում է, որ խոցելու է հյուսիսկորեացիների արձակած ցանկացած հրթիռ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին հրաման է արձակել, համաձայն որի Հյուսիսային Կորեայի կողմից արձակվող ցանկացած տեսակի հրթիռ կխոցվի: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Նշվում է, որ հրամանը ուժի մեջ կլինի մինչև փետրվարի 25-ը, սակայն կարող է և երկարաձգվել: Սպասվում է նաև, որ հրթիռը, որը պետք է արձակվի Հյուսիսային Կորեայի ազգային տիեզերական զարգացման ծրագրի շրջանակներում փետրվարի 8-ից միչև 25-ը, կարող է թռչել Սակիսիմա արշիպելագի վրայով դեպի Ճապոնիայի հարավային հատվածը: Իր հերթին Ճապոնիաի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ ինքը ԱՄՆ-ի և այլ երկրների հետ համատեղ պահանջելու են Հյուսիսային Կորեայից հրաժարվել հրթիռ արձակելու մտադրությունից:

Նմանատիպ նյութեր