Ճապոնիան արձակեց աշխարհի ամենափոքր հրթիռ-կրիչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տիեզերական հետազոտությունների ճապոնական գործակալությունն այսօր արձակել է աշխարհի ամենափոքր SS-520 հրթիռ-կրիչը:
Մինի-հրթիռը արձակել են Կագոսիմայի Ուտինոուրա կայանից: Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի TRICOM-1 գերփոքր արբանյակը:
Երկաստիճան SS-520 հրթիռն ունի 520 մմ տրամագիծ և 2600 կգ քաշ: Նա կարող է մինչև 800 կմ բարձրություն տանել մինչև 140 կգ օգտակար քաշ:
Նման մեկ հրթիռի արձակումն արժե մոտ 4,5 մլն դոլար, ինչը զգալիորեն էժան է, քան՝ մեծ հրթիռների դեպքում: