211652_close_icon
views-count1941 դիտում article-date 16:14 23-07-2022

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Դոնեցկը և Լուգանսկը չճանաչելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, մասնավորապես՝ շնորհակալություն հայտնելով ինքնահռչակ ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն չճանաչելու համար, հայտնում է UNIAN-ը։

«Ես հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սկզբունքային աջակցության՝ այսպես կոչված «ԼԺՀ», «ԴԺՀ»-ի չճանաչման համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում։

Զելենսկին նաեւ նշել է, որ քննարկել են տնտեսության, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում համագործակցության կոնկրետ նախագծեր եւ շնորհավորանքներ են փոխանակել երկրների միջեւ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ Ղազախստանի նախագահը ԼԺՀ-նեւ ԴԺՀ-ն քվազիպետություններ էր անվանել եւ նշել էր, որ Ղազախստանը, ամենայն հավանականությամբ, դրանք չի ճանաչի:

Նմանատիպ նյութեր