Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները չեն բացառում վճարային համակարգերի միավորումը: Այդ մասին հայտնում է «Դոնեցկի լուրեր»-ը:
«Եթե Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունը իր պրոցեսինգային կենտրոնը ունենա, մենք կկարողանանք միավորել երկու համակարգերը մեկում: Եթե Լուգանսկը ցանկանա միանալ մեր կենտրոնին, առավելագույնս լավ կլինի մեր երկուսի համար»,-հայտարարել է Կենտրոնական հանրապետական բանկի գործընթացային սպասարկումների և վճարային համակարգերի վարչության ղեկավար Ալեքսեյ Սերին:
Նշենք, որ վերջերս տեղի ունեցավ Դոնեցկի Կենտրոնական բանկի պլաստիկ վճարային քարտի շնորհանդեսը: