«Մենք Միասին ենք» ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը
Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք Միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը:
Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք.
- «Էկոլոգիա և կայուն զարգացում»,
- «Բժշկություն և առողջ ապրելակերպ»,
- «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»:
Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի օգոստոսի 15-ը՝ wearetogetherprize.com կայքում:
Միջազգային արշավի հաղթողների պարգևատրումը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 2-5-ը Մոսկվայում կայանալիք «#Մենք Միասին ենք» միջազգային ֆորումի շրջանակում:
Մասնակցության և հայտերի գնահատումների պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ ֆորումի պաշտոնական կայքում: Միջոցառման վերաբերյալ հավելյալ նյութերը հասանելի են նաև հետևյալ հղմամբ: