ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահ Աբդուլլա Շահիդը 4 օրով կժամանի Հայաստան
Հուլիսի 26-29-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցով կլինի Հայաստանում։
Այս մասին տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի որոշումից, ըստ որի՝ Արտաքին գործերի նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցի կապակցությամբ նույն որոշմամբ հանձնարարություններ են տրվել նաև պաշտպանության նախարարին, ՀՀ ոստիկանապետին, ՀՀ պետական պահպանության պետին, Ֆինանսների նախարարին: