211652_close_icon
views-count38606 դիտում article-date 13:48 21-07-2022

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մազրում․ 71-ամյա ոչ սթափ վարորդը Ջերմուկում Lexus-ով բախվել է եզրաքարերին և կողաշրջվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ 71-ամյա Բագրատունի Գրիգորյանը իր վարած Lexus GX470 մակնիշի  ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է ճանապարհի եզրաքարերին և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո, հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում, ինքը չի տուժել։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ջերմուկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, նա եղել է ոչ սթափ։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր