39348 դիտում
18:18 13-05-2018
Վայոց Ձորի մարզում 49-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Նիվայով» բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսին 12-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 22:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 49-ամյա Վահան Անտոնյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 61 LL 838 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ-Մեղրի-Երևան ավտոճանապարհի 18,3 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել ոչ սթափ (խմած) վիճակում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16792 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ