211652_close_icon
views-count55663 դիտում article-date 23:57 03-10-2018

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 50–ամյա անասնաբույժը ոչ սթափ վիճակում Niva-ով բախվել է Lexus-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Ջերմուկ-Վայք Մ2 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Գորհայք գյուղի բնակիչ, 50-ամյա Սուրեն Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 PO 351 համարանիշի և Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, 43-ամյա Զառա Սիանոզովայի վարած Lexus մակնիշի 35 NV 606 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Niva-ի ուղևորներ, Գնդեվազ գյուղի բնակիչներ, 52-ամյա Այվազ Բարսեղյանը, 42-ամյա Հասմիկ Հարությունյանը և վարորդի համագյուղացի, 40-ամյա Վարդանուշ Համբարձումյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայորղները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Արմենակյանի գլխավորությամբ: Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում հանձնարարականով վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Niva-ի վարորդը, ով մինչև Lexus-ին բախվելը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կիսակողշրջվելով բախվել հողաթմբերին, այնուհետև առաջ ընթանալով՝ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Niva-ի վարորդ Ս. Վարդանյանն ու հիվանդանոց տեղափոխված Ա. Բարսեղյանը անասնաբույժ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր