Արտակարգ իրավիճակ՝ Ակնալիճ գյուղում. 100-ից ավելի բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ ու տարեցներ, ահը սրտներին ամեն օր սպասում են, որ մի օր իրենք կարող են հայտնվել փլատակների տակ. 30 տարի է՝ մեզ խաբում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 28-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Ակնալիճ բնակավայրի Գառնիկյան փողոցի 3-րդ շենքի բնակիչները հավաքվել էին շենքի բակում ու պահանջում էին, որպեսզի ՀՀ կառավարության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը հստակ պատասխանեն, թե երբ է իրենց 3 հարկանի 2 մուտքանի, դարն ապրած, ամեն պահի փլուզման ենթակա շենքի հարցը վերջապես լուծվելու:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Դեռ սովետական տարիներից ապրում ենք էս շենքում, ԽՍՀՄ փլուզումից հետո հույսներս կորավ, թե շենքը կապիտալ կնորոգվի, կամրացվեն հիմքերն ու պատերը:
ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարուց ավելի է՝ բոլոր իշխանությունները մեզ խաբում են:
Ընտրությունից ընտրություն գալիս են, խոստանում, որ հարցը կլուծվի, բայց էլի «Փչան Թոդորոսի» նման հօդս են ցնդում:
Վերջերս, երբ Ակնալիճը մտավ Մեծամոր խոշորացված համայնքի կազմ, հույս ունեինք, որ մի բան կլինի, բայց էդտեղ էլ խաբվեցինք:
Հիմա միակ հույսներնս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արմավիրի նախկին մարզպետ, ներկայումս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է:
Մանավանդ, որ վերջինը լավ էլ տեղյակ է խնդրից:
Էդ շենքը մեզ համար դարձել է լինել-չլինելու խնդիր, ամեն օր գիշերը քնելուց Աստված ենք կանչում, որ հանկարծ շենքը չփլվի:
Մի փորք ցնցում՝ հավատացեք՝ շենքը վերածվելու է փլատակի ու հաստատ ողբերգություն է տեղի ունենալու, և այդ ժամանակ պատասխանատուները կգան, լալահառաչ ցավակցություններ կանեն, մինչդեռ հենց այսօր էլ հնարավոր է դրա դեմն առնել:
Պատկերացնում եք՝ շենքը եղել է 4-րդ կարգի վթարային ու դրա համար պետք է բնակիկչներին ապահովեն նոր բնակարաններով, բայց որպեսզի դա չլինի, շենքը ինչ-որ, չակերտավոր ասած, գիտունիկ մասնագետներ 4-րդ կարգը դարձնում են 3-րդ կարգ, այդ դեպքում պետք է կատարվեն հիմքերի ու պանելների հատվածների ամրացման աշխատանքներ, անգամ դա էլ չարեցին, խոստացան ու գող կատվի նման թռան:
Ո՞վ է տեսել, որ 21-րդ դարում էլեկտրական լարերն ու ջրագծերը իրար կողքով անցնեն. լրիվ կինո. երևի անգամ ամենահետամնաց պետությունում նման շիլաշփոթ վիճակ չի լինի, ինչպես որ մեր փողոցում, մեր շենքոմ է:
Խնդրում ենք անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինքը իր հսկողության տակ վերցնի էդ 110-ից ավելի բնակիչների, այդ թվում երեխաների ու մեծահասակների խնդրանք-պահանջի հարցը լուծելը, իսկ մենք շատ բան չենք խնդրում, ուզում ենք ապրել անվտանգ ու առաջնորդվենք Կառավարության այն կոչով, թե ինչքան կարող եք, երեխաներ ունեցեք, էս շենքում բազմաթիվ երիտասարդներ կան, ովքեր միտք ունեն ընտանիք կազմելու, բայց որ պիտի ընտանիք կազմեն ու էդ խարխուլ շենքի տակ իրենց ընտանիքը մեծացնեն, դա լինելու բան չի:
Նորից ենք կրկնում՝ ամեն օր կա վտանգ, որ շենքը կնստի, այդ դեպքում հավատացեք, ողբերգությունն անխուսափելի է:
Հիմա չենք դիմում կտրուկ միջոցների, քանի որ մեր հույսը վարչապետն է ու եթե այս երկրում նրա մակարդակով մեզ սատար չկանգնեն, ուրեմն իրոք աշխարհի վերջն է»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։