«Անցումային արդարադատության գործիքների կիրառում».Հաստատվեց դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 ռազմավարությունը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:
Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատրաման անհրաժեշտությունը:
Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները.
- ««Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում եվ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում
- Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ
- Ժողովրդավարական ինստիտուտների զարգացում
- Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում
- Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ
- Քաղաքացիական եվ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
- Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումներ
- Սնանկության ոլորտի բարեփոխումներ
- Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում
- Իրավաբանական օգնության ոլորտի բարեփոխումներ
- Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ
- Ռազմավարական այլ ուղղություններ
Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել դատական և իրավական բարեփոխումների շրջանակը ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Կառավարության նոր ծրագրով սահմանված առաջնահերթություններին: