26028 դիտում
13:56 23-04-2020
Հաստատվեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը. ստեղծվում է ՆԳՆ. արժեքը՝ 16,3 մլրդ դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ Ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը առաջին հերթին ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ եւ գործառույթների հստակեցում, այսինքն տարանջատվում է ոստիկանության մեջ քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական ծառայություններից:
«Մասնավորապես, անձնագրերի, վիզաների վարչության կամ հաշվառման քննական կենտրոնների գործառույթները, ՃՈ գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգի եւ Ներքին գործերի նախարարության կառուցվածքում կլինեն: Կձեւավորվի ՆԳՆ-ն, որը քաղաքականությունը ոլորտում կմշակի եւ քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտի բարեփոխումների համար:
Հաջորդ կարեւոր կետը պարեկային ծառայության եւ օպերատիվ ծառայության կենտրոնի ստեղծումն է: Հիմա արտաքին ծռայությունը մեծապես իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով, եւ պարեկապահակային ծառայության կողմից որոշակի այլ գործառույթների մասով: Առաջարկվում է այս երկու ծառայությունների միավորման արդյունքում ստեղծել նոր օպրեկային ծառայություն, որի գործառույթները շատ ավելի լայն կլինեն»,-ասաց նախարարը:
Բադասյանը նշեց, որ այսօր առկա են գործառութային տարաբնույթ կրկնություններանբավարար են հանցագործությունների մասին հաղորդումներին արագ արձագանքող եւ քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող անհրաժեշտ հմտություններ ունեցող շարժական ոստիկանական ստորաբաժանումներ: Ոստիկանության ծառայողներն ունեն ոչ բավարար հմտություններ հաղորդակցության եւ ուժի կիրառման տեսանկյունից»,-ասաց նախարարը:
Բադասյանը նշեց, որ այս գործողությունների ծրագիրը 3 տարվա համար գնահատվել է 16,326 մլրդ դրամ, որից 12.93 մլրդ դրամը՝ պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման համար է: Այդ 12,9 մլրդ դրամից 8,4 մլրդ դրամը կհատկացվի բյուջեի կողմից, իսկ մնացածը միջազգային տարբեր գործընկերների կողմից:
Նմանատիպ նյութեր
8686 դիտում
13:12 30-04-2020
Հաստատվեց աջակցության 15-րդ ծրագիրը. շահառուները վճարի դիմաց ծառեր կտնկեն գետերի ափերին. արժեքը՝ 200 մլն դրամ
Այս բաժնից
307 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
430 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
838 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը