1195 դիտում
15:13 20-07-2022
20 ծնունդ, 31 նոր հղիություն. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում են
ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: «Արմենպրեսի» մամուլի սրահում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:
«Եթե 2021-ին ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում արդեն 577 շահառու է սպասարկվել: Ասեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա: Եվ այս տարվա առաջին 6 ամիսներին գրանցվել է 104 նոր հղիություն: Դեռ չեմ խոսում նախորդ տարի արձանագրված հղիությունների մասին, որոնց ծնունդները սպասում ենք տարվա երկրորդ կեսին»,-ասաց Նունե Փաշայանը:
Եթե ծրագրի շրջանակում անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին՝ հետազոտություն, բեղմնավորում, ներպատվաստում արգանդի խոռոչում: Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն: Հաջորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, այնուհետև զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք: Փոփոխությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո ծրագրի շահառուներ կարող են լինել զոհվածների ծնողները: 2022 թվականին ևս կատարվեց փոփոխություն, որի համաձայն, շահառուների շրջանակն ընդլայնվեց: Մասնավորապես, կարող են դիմել դատական կարգով անհայտ կորած ճանաչվածների և 44 օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները:
Ծրագրի շրջանակում պատերազմի, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Գրանցվել է 31 նոր հղիություն:
«Այս շահառուների խմբի հետ նրբանկատ աշխատանք է պահանջվում: Ծանր սթրեսի ենթարկված կանայք են, որոնց հետ նաև հոգեբանական աշխատանք պետք է տարվի: Դրանից բացի, իրենց պարագայում մոր տարիքային շեմը բարձր է, իսկ նման դեպքում ուղեկցող հիվանդություններ ունենալու հավանակությունը մեծ է: Կազմակերպվում է բժիշկների կոնսիլիում ցանկացած վտանգից խուսափելու համար»,- ասաց Նունե Փաշայանը:

Նմանատիպ նյութեր
4451 դիտում
09:40 18-12-2014
Մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել. ՀԺ
15906 դիտում
22:07 07-04-2016
Դմիտրի Մեդվեդևն իր Instagam-ում Երևանի լուսանկարն է հրապարակել. Ադրբեջանն ու Թուրքիան «հղիություն են ապրում»
1399 դիտում
10:44 14-02-2014
Superjet-ի ընտանիքը համալրվում է նոր Sukhoi Superjet-100-ով. Միխայիլ Պողոսյան
Այս բաժնից
373 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
394 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները