Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» զիջեց «Դյուդելանժին»
Հուլիսի 19-ին՝ Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ» - «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը: «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց լյուքսեմբուրգյան ակումբին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 26-ին Լյուքսեմբուրգում։
«Փյունիկ»- «Դյուդելանժ»՝ 0:1 (0:0)
Երևան, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Քրեյգ Փոուսոն (Անգլիա)
Գոլը՝ Հաջի, 72 (11մ)