Չեմպիոնների Լիգա. «Փյունիկը» նորից պատվով դուրս եկավ ծանր իրավիճակից և ջախջախեց «Դյուդելանժին». հաջորդ կայարանը՝ «Ցրվենա Զվեզդա»
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է ուրախացնել հայ երկրպագուներին՝ Չեմպիոնների Լիգայում իր մրցելույթներով:
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» պետք է հաղթեր Լյուսքեմբուրգի «Դյուդելանժին», որին Երևանում պարտվել էր 0:1 հաշվով:
Հանդիպումն անհաջող սկսվեց երևանցիների համար, որոնք գոլ բաց թողեցին: Սակայն դրանից հետո «Փյունիկը» չորս անգամ գրավեց մրցակցի դարպասը. աչքի ընկան Ժունինյոն, Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը, որը դարձավ դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Փյունիկը» հաղթեց 4:1 և այս դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։
«Փյունիկը» դարձավ նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլ
Նշենք, որ «Փյունիկն» արդեն ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Բայց չշտապենք. Հայաստանի չեմպիոնն արդեն անակնկալների հարցում վարպետացել է:
Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։