Սթերլինգը հրաժարվել է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չելսիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը ստորագրություն չի թողել իր նախկին թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկի վրա, երբ երկրպագուներից մեկն այն պարզել է ֆուտբոլիստին, հայտնում է Armsport.am-ը:
27-ամյա Սթերլինգը 2015-ից 2022 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Սիթիում»: Թիմի կազմում մասնակցել է 337 հանդիպման և նվաճել 12 տիտղոս: Հուլիսի 13-ին հայտարարվեց,որ Ռահիմը 56,2 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Չելսի»: Նոր թիմի հետ նա 5 տարվա պայմանագիր է կնքել: