211652_close_icon
views-count1889 դիտում article-date 20:08 28-07-2014

Դիդյե Դրոգբան ընտրել է մարզաշապիկի համարը

«Չելսի»-ի նորեկ Դիդյե Դրոգբան թիմի կազմում հանդես կգա 15 համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հենց այդ համարով հարձակվողը հանդես էր գալիս 10 տարի առաջ, երբ առաջին անգամ հայտնվեց «Չելսի»-ում: 15 համարի մարզաշապիկով հանդես եկող Մոհամեդ Սալահը իր համար ընտրել է 17 համարը: Հիշեցնենք, որ Դրոգբան 2 տարի առաջ «Չելսի»-ից հեռացավ ազատ խաղացողի կարգավիճակով և պայմանագիր կքնեց չինական «Շանհայ Շենուա» ակումբի հետ: Կարճ ժամանակ անց Դրոգբան տեղափոխվեց «Գալաթասարայ», որի հետ երկու անգամ անընդմեջ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլ: 36-ամյա խաղացողը «Չելսի»-ի կազմում հանդես է եկել 2004-2012 թթ ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում իվուարցի ռմբարկուն անցկացրած 337 խաղում է խփել է 155 գոլ և ընդհանուր հաշվով հաղթել է 12 տիտղոս:

Նմանատիպ նյութեր