Թեհրանում ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը
Թեհրանում Իրանի և Թուրքիայի առաջնորդներ Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ ընթանում է Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Սադաբադ պալատում հանդիպումներն ու խորհրդի նիստը ընթանում են մամուլի համար փակ ֆորմատով։
Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։
Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ նախատեսվում է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։
Թուրքիայի եւ Իրանի նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։