Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը
                        Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին: 
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը: 
Խորհրդակցությունը ներկա էին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

