ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացումը կախված է Թեհրանից. Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգներ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը կախված է Թեհրանից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հաղորդում է [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/5430119]tass.ru[/url]-ն։
Թրամփը, մասնավորապես, գրել է. «Իրանի ու նրա տնտեսության վիճակը գնալով վատանում է և արագ տեմպերով: Կհանդիպեմ, թե ոչ, կարեւոր չէ: Ամեն ինչ կախված է նրանցից»:
Հուլիսի 30-ին Թրամփը հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամության մասին: Ավելի ուշ պետքարտուղար Պոմպեոն նշել էր, որ Սպիտակ տան ղեկավարի գաղափարը կողջունի, եթե Թեհրանն այդուհանդերձ իրականացնի որոշ նախնական պայմանավորվածություններ:
Հուլիսի 31-ին Պետքարտուղարության մամլո խոսնակը հստակեցրել էր, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը աջակցում է երկրի ղեկավարի առաջարկությանը, միեւնույն ժամանակ նշելով, որ առայժմ երկկողմ հանդիպումներ ու հեռախոսազրույցներ չեն նախանշվում:
Նախագահ Թրամփը օգոստոսի 1-ին կարծիք էր հայտնել, որ Թեհրանը տեսանելի ապագայում կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ: