511 դիտում
13:40 18-07-2022
Բույսերի պաշտպանության միջոցառումները՝ ՍԱՏՄ առաջնահերթություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն աշխատանքային այցով եղել են Արարատի մարզի մի շարք համայնքներում։
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ այգիների բուսասանիտարական վիճակին ու առկա խնդիրներին։
ՍԱՏՄ մասնագետները՝ դեռևս գարնանը կատարած այցի ժամանակ մարզի որոշ համայնքներում նկատել էին այգիների աճի վատ ընթացք և չորացման դեպքեր, որոնց կանխարգելման համար կատարվել էին բուսասանիտարական մոնիթորինգ, նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։
ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից տրվել էր այգիների վերականգնմանն ուղղված խորհրդատվություն՝ ինչպես ճիշտ մշակության և ագրոտեխնիկայի, այնպես էլ բույսերի պաշտպանության միջոցների կիրառման վերաբերյալ։
Տեսչական մարմնի ղեկավարի այցի ընթացքում պարզ է դարձել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, և այգիները հիմնականում վերականգնվել են։
Գեորգի Ավետիսյանը շփվել է նաև հողօգտագործողների հետ, լսել խնդիրներն ու առաջակությունները և պատրաստակամություն հայտնել ցուցաբերել հնարավոր աջակցություն Տեսչական մարմնի իրավասությունների շրջանակում։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
937 դիտում
18:50 12-05-2022
ՍԱՏՄ-ն իրազեկման մի շարք միջոցառումներ է անցկացրել Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ
2733 դիտում
23:18 11-06-2021
ՍԱՏՄ-ում անցկացվել է միջոցառում՝ նվիրված բույսերի առողջության միջազգային տարվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
559 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ