2733 դիտում
23:18 11-06-2021
ՍԱՏՄ-ում անցկացվել է միջոցառում՝ նվիրված բույսերի առողջության միջազգային տարվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բուսասանիտարիան չափազանց կարևոր ոլորտ է և կարևոր նշանակություն ունի երկրի գյուղատնտեսության զարգացման, բարձր և որակյալ բերք ստանալու, երկրի պարենային անվտանգությունն ու ինքնաբավությունը ապահովելու համար:
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը բոլորովին վերջերս է շրջանառության մեջ դրել «բույսերի առողջության պահպանում» տերմինը, ինչից հետո 2020 թվականը հռչակվել է բույսերի առողջության պահպանման տարի, որի համար նախատեսված միջոցառումները երկարացվել են ևս կես տարով՝ մինչև 2021 թվականի հուլիս:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել էր մի շարք միջոցառումներ և ծրագրեր, սակայն քովիդ-19-ի հետ կապված համաճարակային իրավիճակը թույլ չտվեց իրականացնել դրանք։
Միջոցառումների շրջանակում՝ այսօր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհակալագրեր է հաձնել բուսասանիտարիայի ոլորտի ՍԱՏՄ լավագույն աշխատակիցներին, ինչպես նաև ոլորտի երախտավորներին, որոնք ներկայացնում էին «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն-ը, ՀՀ ԷՆ սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոնը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Շնորհակալագրեր հանձնվեցին նաև 10 լավագույն ֆերմերների:
Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի և բուսական արտադրանքի արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգն է։
Բուսասանիտարական միջոցառումները պետք է սկսել հողի նախացանքային մշակությունից և վերջացնել բերքահավաքից հետո դաշտի մաքրման աշխատանքներով, իսկ բազմամյա տնկարկների պարագայում այդ միջոցառումները երբեք չպետք է դադարեցնել։
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
934 դիտում
18:50 12-05-2022
ՍԱՏՄ-ն իրազեկման մի շարք միջոցառումներ է անցկացրել Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ
1976 դիտում
22:11 06-12-2019
ՄԱԿ-ը 2020թ. հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
Այս բաժնից
1933 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1435 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
814 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին