211652_close_icon
views-count4419 դիտում article-date 14:37 16-07-2022

Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Այս մասին հայտնում են Շարմ հոլդինգից։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ից կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է հուլիսի 15-ին դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել է գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

 

Նմանատիպ նյութեր