Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ը, Երևան Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ Մովսես Խորենացի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևան Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-14:00, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ս. Գրիգորյանը կյանքից հեռացավ մայիսի 12-ին՝ 84 տարեկան հասակում: