Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
                        Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ըստ որոշման՝ Ա. Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

