Բոլոր պաշտոնյաները, քնից արթնանալով, ձեռքերը «տանում են» «Առավոտ» օրաթերթին. «Առավոտ»-ը դարձավ 20 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին, «Երևան» («Գոլդեն տուլիփ») հյուրանոցում հայաստանյան առաջատար լրատվամիջոցներից «Առավոտ» օրաթերթը նշում է իր 20-ամյակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրաթերթի՝ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն առավոտցիները ոչ մեկին անձնապես չէին հրավիրել, հրավիրատոմսեր չէին ուղարկել:
Հրավիրել էին բոլորին, ովքեր իրենց համարում էին «Առավոտի» բարեկամը, անկախ տարիքից, սեռից, պաշտոնից, քաղաքական ու կրոնական համոզմունքներից, որովհետև 1994 թվականից «Առավոտը» բոլորինն է:
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը շնորհավորում է Առավոտի ողջ անձնակազմին, մաղթելով Առավոտ Լուսո, Արեգակն Արդար:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը միջոցառումից