211652_close_icon
views-count18032 դիտում article-date 23:31 14-07-2022

Վանաձորում ՊՆ 28-ամյա ծառայողը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Առաքել Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 77-ամյա Վեներա Գ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորին  մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու  գումարտակի պարեկները,  ովքեր սահմանաատել են տարածքը և տեղում կատարել ուժեղացված ծառայություն:

Ժամանել է նաև ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է և նախաձեռնված քրեական վարույթը կազմված նյութերով ուղարկվել  է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր