Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Նորավանքի ճանապարհին 30-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նորավանք տանող ավտոճանապարհի 2-րդ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ապավեն Հ.-ն, իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մարգար Մանուկյանը և Արթուր Պողոսյանը։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։