211652_close_icon
views-count1206 դիտում article-date 17:54 14-07-2022

Կառավարությունը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց ԱԻ նախարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիս 14-ին, Կառավարության նիստում կայացվեց աննախադեպ որոշում ԱԻ նախարարության մասով։ Գործադիրը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ հատկացրեց գերատեսչությանը։

Այս հատկացումով թարմացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկը՝ ձեռք բերելով 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով համալրված արագ արձագանքման ավտոմեքենաներ, բարելավելու է Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 ՀՓՋ-ների, Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները, Եղվարդի ՀՓՋ-ի ավտոկայանատեղի կապիտալ նորոգում:

Արդյունքում թվով 7 հրշեջ ավտոբաքերի համալրումով կարդիականացվի և կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ ավտոպարկի 12,1%-ը, իսկ թվով 12 արագ արձագանքման ավտոմեքենաների համալրումով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը: Ավտոպարկի արդիականացման և թարմացման արդյունքում կկրճատվի հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, հրդեհի վայր կհասցվի զգալի քանակի հրդեհաշիջող նյութ, կնվազի վառելիքաքսուքային նյութերի ծախսը, կնվազի արտակարգ իրավիճակներից և հրդեհներից մարդկային զոհերի քանակը, նյութական և մշակույթային արժեքների կորուստները (բնակչությանն ու պետությանը պատճառված վնասի չափերը):

Ծրագրի իրականացման արդյունքում Սևանի, Ամասիայի, Մարտունու, Տավուշի Վանաձորի հրշեջ- փրկարարական ջոկատների, ԱԻՆ վարչական համալիրի 2-րդ մասնաշենքի անձնակազմը կապահովվի ծառայության անցկացման համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային և շենքային պայմաններով, իսկ Եղվարդի ՀՓՋ-ն կկարողանա իրենց ամրացված և բացօթյա կայանված հրշեջ-փրկարարական տեխնիկան պահել փակ և տաքացվող ավտոկայանատեղերում, ինչը կերկարացնի այդ տեխնիկայի շահագործման (ծառայության) ժամկետները և կնվազեցնի ձմեռային սեզոնում բացօթյա կայանված տեխնիկայի մարտունակ վիճակում պահպանման ու տեխնիկական վիճակի ամենօրյա ստուգման համար պահանջող վառելիքային ռեսուրսների ծախսը: Վերոնշյալ շենքերի կապիտալ վերանորոգումից հետո ԱԻ նախարարությունը կունենա ամբողջովին վերանորոգված ՀՓՋ-ներ և շենք-շինություններ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր