211652_close_icon
views-count2892 դիտում article-date 12:18 14-07-2022

ՉԼ. «Փյունիկը» անհավանական խաղում կորզեց հաղթանակը և դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»  ֆանտաստիկ մրցամարտում կարողացավ հաղթահարել Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը: 

Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի բացահայտ առավելությամբ: Խաղասկզբում տանտերերը կարողացան բացել հաշիվը: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում:

Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ, Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 4-րդ րոպեին Պետրիլան առաջ մղեց իր թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի չեմպիոնը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին: 119-րդ րոպեին Հարությունյանը հեռվից հարված կատարեց, մրցակցի դարպասապահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Արթուր Ավագյանը փոխանցում կատարեց Գայիչին, որը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը՝ 2:2:

11 մետրանոց հարվածաշարն ավելի դիպում իրացրեցին «Փյունիկի» խաղացողները, իսկ ահա դաշտի տերերը երկու անգամ վրիպեցին և Հայաստանի չեմպիոնը 4:3 հաշվով հաղթելով,  դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: Վերջինս առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։

«Կլուժ»-«Փյունիկ»` 2:2 (1:0, 1:1, 2:1) (11մ՝ 3:4)

ԿլուժԿոնստանտին Ռեդուլեսկուի անվան մարզադաշտ
Մրցավար՝ Միկաել Ֆաբրի (Իտալիա)
Գոլերը՝ Ադջեյ-Բոատենգ, 6, Գայիչ, 89, 119, Պետրիլա, 90+4

11 մետրանոց հարվածաշար

Դուգաչիչ՝ 1:0, Կոչուկ՝ 1:1, Պետրիլա՝ 1:1, Դաշյան՝ 1:2, Բուրկե՝ 2:2, Հարությունյան 2:3, Մուհար՝ 3:3, Ավագյան՝ 3:4, Կամորա՝ 3:4

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր